Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը մայիսի 21-ին պաշտոնական այցով կժամանի Հայաստան։ Նույն օրը ՀՀ ԱԳՆ-ում տեղի կունենա Ռուսաստանի և Հայաստանի արտգործնախարարների համատեղ մամուլի ասուլիսը։               
 

Հիմա էլ «Կամպ Նոուն»

Հիմա էլ «Կամպ Նոուն»
06.02.2015 | 13:15

Մարզադաշտերի վերանվանման ցավը ոնց որ թե հիմնավորապես է կպել իսպանական ֆուտբոլին: Ընթերցողը պիտի որ մոռացած չլինի. օրեր առաջ էինք գրել Մադրիդի «Ռեալի» հանրահայտ «Սանտյագո Բեռնաբեուի» մասին, ու ահա նոր լուր: Վերանվանման գործընթացի մեջ է հայտնվել նաև «Բարսելոնի» «Կամպ Նոուն»: Qatar Airways-ն ակտիվ քննարկումների մեջ է կատալոնյան ակումբի ղեկավարության հետ, ինչը հաստատվում է ընկերության գլխավոր տնօրենի հետևյալ խոսքերով. «Մեր ընկերության համար ամեն ինչ հնարավոր է, մենք բաց ենք անակնկալների առաջ, և դրանցից մեկը կարող է կապված լինել «Կամպ Նոուի» հետ: Դա կարող է իրականանալ ակումբի հետ նոր պայմանագրի պայմաններով: Բանակցություններն ընթանում են: Qatar Airways-ն ու «Բարսելոնը» կիսում են նույն արժեքները»:
Ըստ տեղեկատվության, «Բարսելոնը» Qatar Airways-ից մտադիր է հասնել ներդրումների մինչև հիսուն միլիոն եվրոյի չափով ավելացման:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 882

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ